Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիական բանակը նոր տարածքներ է ազատագրել ահաբեկիչներից

Սիրիական բանակը նոր տարածքներ է ազատագրել ահաբեկիչներից

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը մարտի 26-ին հսկողութուն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Քաֆր Յաբուս շրջանի հյուսիս-արևելքում գտնվող Շիր Տակա, Շիր Ջուբա և Աշ ան Նուսուր բարձունքների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ժամանակ սիրիական բանակը մեծ վնասներ է պատճառել ահաբեկչական կազմակերպություններին:

Սիրիական բանակը Իդլիբ քաղաքի մերձակայքում լուրջ վնասներ է հասցրել ահաբեկչական կազմակերպություններին՝ վտարելով նրանց քաղաքի մերձակայքից: Բախումների ժամանակ սպանված տասնյակ ահաբեկիչների թվում են եղել նրանց ղեկավարներից Օմար ալ Ֆարուկը և Աբու ալ Բարա ալ Միսրին:  

Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը նշել է, որ վերջին շրջանում շուրջ 700 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Նրա խոսքով` Սիրիան չի փակում դռները ոչ ոքի առջև, ով ցանկացնում է վայր դնել զենքերը՝ ավելացնելով, որ շարունակվում են ջանքեր գործադրվել հաշտեցման գործընթացի համար:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ զինված խմբավորումները հսկողություն էին հաստատել Բուսրա աշ Շամ գյուղաքաղաքի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]