Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյանը խոսել է դպրոցի բարեփոխումների անհրաժեշտության մասին

Գալուստ Սահակյանը խոսել է դպրոցի բարեփոխումների անհրաժեշտության 
մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանում նվազագույն կրթության շեմը բարձրացնելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ արտահերթ ելույթով, որում անդրադարձավ դպրոցի նախկին և ներկա խնդիրներին: Նա ընդգծեց, որ ուշադրությամբ լսել է քննարկվող նախագծի վերաբերյալ բոլոր ելույթները: «Տարիներ շարունակ, երբ խոսք է գնում դպրոցի մասին, տպավորություն է, թե դպրոցն ամենահեշտ ու դյուրըմբռնելի օղակն է, սակայն սա «նուրբ օրգանիզմ է»: Իհարկե, խոսել կարելի է, որովհետև բոլորս էլ աշակերտ եղել ենք, սակայն ես կարծում եմ, որ սխալ է հիշել մեր աշակերտական տարիները և դպրոցի խնդիրների վերաբերյալ վերլուծություն կատարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Գալուստ Սահակյանը հիշեց այն տարիները, երբ մանկավարժն ընդամենը 3 հազար դրամ աշխատավարձ էր ստանում, դասասենյակներում ցուրտ էր և հնարավոր չէր դաս անցկացնել: «Իմ տեսակետն այն է, որ դա ոչ թե պետությունը հաղթահարեց, այլ հենց մանկավարժը: Այդ տարիներին այնքան խնդիրներ կային, որ դպրոցը մի տեսակ երկրորդ պլան էր մղվել: Բայց ուսուցիչը դա հաղթահարեց»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով քննարկվող օրենքի նախագծին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ այն շատ կարևոր նախագիծ է, որը պետք է դրվի քվեարկության և ընդունվի խորհրդարանի կողմից: Նա նկատեց, որ ներկայումս գործող նվազագույն 9-ամյա կրթության համակարգում աշակերտների շուրջ 60 տոկոսը 9-րդ դասարանն ավարտելուց հետո առավոտյան վեր են կենում, կանգնում են իրենց բակում, հետո մի ուրիշ տեղ և այդպես շարունակ: «Դպրոցի կարևորագույն գործոնը ոչ միայն կրթությունն է, այլ նաև դաստիարակությունը: Երեխան պիտի մնա դպրոցում, պիտի կարողանա շփվել ուսուցիչների, իր հասակակիցների հետ: Ես միտում եմ նկատում, որ դպրոցը դիտում են որպես բուհերի մատակարար, սակայն այդպես չէ: Դպրոցի միակ նպատակը մեր երկրի համար ապագա քաղաքացիներ պատրաստելն է, և այդքան խորանալ ու մտածել, որ բոլոր նրանք, ովքեր սովորում են դպրոցում, պիտի անպայման բուհ ընդունվեն, մի կողմից շատ դրական է, որովհետև մեր ազգային բնութագիրն է, որ երեխան դեռ չծնված՝ արդեն մտածում են, թե ինչ է դառնալու:  Ոչ մեկը չի ասում՝ որմնադիր է դառնալու, որի պակասն այսօր կա: Բժիշկ չեն ուզում, որմնադիր չեն ուզում, արդեն ուսուցիչ էլ չեն ուզում դառնալ, դեսպան, Ազգային ժողովի նախագահ են ուզում դառնալ, տնտեսագետ: Մի մասն էլ մտածում է՝ ոչ այնն է ինձ պետք, ոչ այն, մի երկու հատ ջիպ ունենամ, մի հատ բնակարան, իսկ այդ ամեն ինչի ծնունդն սկսում է այդտեղից. մենք այսօր ունենք կշռադատված դպրոց»,- ընդգծեց Սահակյանը:

Դիմելով քննարկվող նախագծին դեմ լինող պատգամավորներին՝ Գալուստ Սահակյանը կոչ արեց ներկայացնել իրենց առաջարկները, կազմակերպել լսումներ թեմայի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]