1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի 6 բուժհաստատություններում անցկացվել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման մշտադիտարկում

Գեղարքունիքի 6 բուժհաստատություններում անցկացվել է ներհիվանդանոցային 
վարակների կանխարգելման մշտադիտարկում

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված քննարկումը նվիրված էր ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների արդյունավետության ապահովման հետ կապված խնդիրներին: Քննարկումը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի վեց բուժհաստատությունների տնօրեններ եւ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող առողջապահական հիմնարկների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ քննարկման մասնակիցները հիմնականում անդրադարձան ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ այս տարվա փետրվարին իրականացված ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հսկողության հետ կապված մշտադիտարկման արդյունքներին, որոնք կատարվել էին Մարտունու եւ Գավառի բժշկական կենտրոններում, Վարդենիսի եւ Սեւանի հիվանդանոցներում, Ճամբարակի առողջապահության կենտրոնում ու Մարտունու ծննդատանը: Քննարկման ընթացքում վերհանվեցին ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումներն ապահովելու, արձանագրված թերությունները շտկելու հետ կապված խնդիրները:

Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները նշեցին, որ մշտադիտարկման արձանագրությունում նշված որոշ թերությունների հետ համաձայն են, իսկ որոշ հարցերի շուրջ ունեն առարկություններ, բայց, ընդհանուր առմամբ, ընդունել են դիտողությունները եւ ձեռնարկել թերությունների շտկման հետ կապված քայլեր` համարելով, որ հաճախակի իրականացվող մշտադիտարկումները զգաստացնում են իրենց, նպաստում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման կանոնների պահպանմանը եւ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

Քննարկումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: «Ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը կարեւորագույն խնդիր է, որը ոչ մի դեպքում չպետք է աչքաթող անել, ինչը վկայում է վերջերս Քաջարանում տեղի ունեցած դեպքը՝ կապված «hեպատիտ C» հիվանդության հետ: Սա նշանակում է, որ մենք առաջին հերթին շեշտը պետք է դնենք համագործակցված աշխատանքի վրա: Համոզված եմ, որ ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահական պետական գործակալության, Առողջապահական պետական տեսչության եւ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների հետ մենք կհասնենք արձանագրված թերությունների շտկմանը, արված դիտողությունների իրականացմանը, կբարձրացնենք հիվանդությունների կանխարգելման արդյունավետությունը եւ կհասնենք շոշափելի արդյունքների»,- նշեց մարզպետի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]