1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսպանացի մրցավարը կսպասարկի Ալբանիա-Հայաստան հանդիպումը

Իսպանացի մրցավարը կսպասարկի Ալբանիա-Հայաստան հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Ալբանիա-Հայաստան հանդիպումը, որը կկայանա Ալբանիայի Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում մարտի 29-ին, կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը` Դավիդ Ֆերնանդես Բորբալանի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ռոբերտո Դիաս Պերես Դել Պալոմարը: Չորրորդ պաշտոնյան է Խորխե Կանելո Պրիետոն, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կառլոս Կլոս Գոմեսը և Պեդրո Պերես Մոնտերոն:

Դավիդ Ֆերնանդես Բորբալանը 2011թ. սպասարկել է Հայաստանի գավաթի խաղարկության «Շիրակ»-«Միկա» եզրափակիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Նախօրեին ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց, որին ներկա էին ԶԼՄ-ները, ինչպես նաև ՀՖՖ նախագահը ներկայացրեց ազգային թիմի նորեկներին` Գաել Անդոնյանին և Ռուսլան Կորյանին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]