Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քրեակատարողական հիմնարկների հացի արտադրամասերում աշխատում է 10 դատապարտյալ

Քրեակատարողական հիմնարկների հացի արտադրամասերում աշխատում է 10 
դատապարտյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական բակի տարածքում գտնվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի արտադրամասում 11 մարդ է աշխատում, որից 3-ը բաց տիպի ռեժիմի  դատապարտյալներ են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի այս արտադրամասն ամենամեծն է: Այն ապահովում է 5 քրեակատարողական հիմնարկի հացի պահանջարկը:

 Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հացաթխման արտադրամասի պետը յուրաքանչյուր օր մինչև ժամը երեքը «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Կենտրոն», «Արմավիր» և «Դապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներից հացի պատվեր է ստանում, և օրական մոտ 1000 կիլոգրամ ալյուր  օգտագործում  հաց պատրաստելու համար:

«Արտադրամասում դատապարտյալներն իրենց ցանկությամբ են աշխատանքի ընդունվում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը  09:00-ին և ավարտվում 17:00-ին: Աշխատելու ցանկություն ունեցողների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Միջին աշխատավարձն այստեղ  կազմում է 74 հազար դրամ, որը փոխանցվում է դատապարտյալների դեպոզիտային հաշվին: Աշխատանքի մեջ ընդգրկելիս՝ հաշվի են առնվում դատապարտյալի հմտությունները: Նրանք նախապես ծանոթանում են աշխատանքի պայմաններին, անցնում բժշկական ստուգում, ստանում սանիտարական գրքույկներ, հետո միայն, ցանկության դեպքում, ստորագրում պայմանագիրն ու անցնում աշխատանքային պարտականությունների կատարմանը»,-նշված է հայտարարության մեջ:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացաթխման արտադրամասեր են գործում նաև «Կոշ», «Արթիկ», «Սևան», «Վանաձոր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում: Ընդհանուր առմամբ, այդ արտադրամասերում (ներառյալ Նուբարաշենը) աշխատում է 10 դատապարտյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]