Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների եւ 2015թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին հարցերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ զեկույցներով հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պետք է անցնեն բարձր մակարդակով, չսահմանափակվեն միայն մայրաքաղաքով ու շրջկենտրոններով եւ լայնորեն լուսաբանվեն:  Բակո Սահակյանը մի շարք հանձարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Գարնանացանի նախապատրաստական աշխատանքների շուրջ զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ պետք է անել հնարավորը անհրաժեշտ աշխատանքների նորմալ ընթացքն ապահովելու նպատակով` համապատասխան հանձարարականներ տալով այս ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]