Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրեդլի Քուպերին առաջարկել են ֆիլմ նկարահանել գլխավոր դերում Բեյոնեսի մասնակցությամբ

Բրեդլի Քուպերին առաջարկել են ֆիլմ նկարահանել գլխավոր դերում Բեյոնեսի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Բրեդլի Քուպերի ռեժիսորական դեբյուտը կարող Է դառնալ 1937 թվականի ֆիլմի ռիմեյքը՝ գլխավոր դերում Բեյոնեսի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline-ին, Warner Bros ընկերությունը Քուպերի հետ բանակցություններ Է վարում «Աստղը ծնվեց» (A Star Is Born) ֆիլմի նկարահանումների շուրջը: Սպասվում Է, որ դրանում Քուպերը նաեւ կկատարի տղամարդու գլխավոր դերը: Ինչ վերաբերում Է կնոջ գլխավոր դերին, ապա մտադիր են այն առաջարկել երգչուհի Բեյոնսեին: Ավելի վաղ նա արդեն հետաքրքրություն Է հանդես բերել նախագծի նկատմամբ:  

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, որպես ֆիլմի ռեժիսոր նաեւ քննարկվել Է Քլինթ Իսթվուդի թեկնածությունը:

«Աստղը ծնվեց» օրիգինալ ֆիլմի սյուժեով՝ հռչակը կորցրած դերասանը երիտասարդ տաղանդավոր դերասանուհուն օգնում Է հասնելու հաջողության: Կինոնկարն ունեցել Է երկու ռիմեյք՝ 1954 թվականին եւ 1976 թվականին: Վերջին կինոնկարում խաղացել են Բարբարա Սթրեյզանդը եւ Քրիս Քրիստոֆերսոնը:      

Բրեդլի Քուպերը չորս անգամ ներկայացվել Է «Օսկարի». «Ընկերս խենթ Է» (2012), «Շահախարդախություն ամերիկյան ձեւով» (2013) եւ «Դիպուկահարը» (2014) ֆիլմերում կատարած դերերի համար, ինչպես նաեւ որպես վերջին կինոնկարի պրոդյուսերներից մեկը:

Բեյոնսեն խաղացել Է մի քանի ֆիլմերում, այդ թվում գլխավոր դերը «Երազանքի աղջիկները» (2006) երաժշտական ֆիլմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]