Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության մասին ամենաընդգրկուն գիրքը թարգմանվել է թուրքերեն

Հայոց ցեղասպանության մասին ամենաընդգրկուն գիրքը թարգմանվել է թուրքերեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմաբան Ռայմոնդ Գեւորգյանի «Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը համարվում է եղեռնի պատասխանատուների, զոհերի հետ պատահածների, տեղի ունեցած դատավարությունների մասին պատմող ամենաընդգրկուն ուսումնասիրություններից մեկը,  թարգմանվել է թուրքերեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Bianet լրատվական կայքը:

1167 էջանոց գիրքը հրատարակել է թուրքական «Իլեթիշիմ յայընլարը» հրատարակչությունը`  Քերեմ Ունուվարի խմբագրությամբ եւ Այշեն Թաշքենթ Էքմեքչիի թարգմանությամբ: Գիրքը պատմում է 19-րդ դարավերջից մինչեւ Թուրքիայի Հանրապետության ստեղծումն ընկած ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայում հայ բնակչության դեմ իրագործված կոտորածների մասին:

Գրքի ֆրանսերեն տարբերակը հրատարակվել է 2006 թվականին: Հեղինակը գիրքը գրել է տարբեր արխիվներում եղած փաստաթղթերի, հրապարակված ուսումնասիրությունների, հյուպատոսությունների զեկույցների, հեռագրերի, թերթերի հրապարակումների հիման վրա, եւ ցույց տվել, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպված բնույթ է կրել:

Գրքի գլխավոր եզրակացությունը, ըստ թերթի, այն է, որ Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի ֆիզիական բնաջնջման գլխավոր պատճառը հանդիսացել է Երիտթուրքերի կողմից դրված` ազգային պետություն ստեղծելու պայմանը:  

Սորբոնի համալսարանի շրջանավարտ, պատմության դոկտոր Ռայմոնդ Գեւորգյանը HDR, Institut Francais de Geopolitique’te (Universite Paris VIII, Saint-Denis) հետազոտական կենտրոնի տնօրենն է, 1917-1939, la quՍte d’un refuge, Paris, Reunion des Musees Nationaux, 2007; Le Genocide des Armeniens, Paris: Odile Jacob, 2006; (Y. Ternon ile birlikte), Memorial du genocide des Armeniens, Paris, Le Seuil, 2014; (H. Bozarslan ve V. Duclert ile birlikte), Comprendre le genocide des Armeniens աշխատությունների հեղինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]