1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վատիկանի արխիվները նոր լույս են սփռել Հայոց ցեղասպանության ողբերգության վրա

Վատիկանի արխիվները նոր լույս են սփռել Հայոց ցեղասպանության 
ողբերգության վրա

ՎԱՏԻԿԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված պատարագին ընդառաջ, պատմական նոր փաստաթղթեր են հրապարակվել, որոնք փաստում են հայ ժողովրդի համար ծանր այդ պահին Սուրբ Աթոռի օգնության պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է Վատիկանի «Կաթոլիկ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իտալական La Civiltà Cattolica ամսագիրը:

Վերջինիս տվյալներով` 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի այդ փաստաթղթերը, «ապացուցում են, թե ինչպես է Սուրբ Աթոռը մշտապես տեղեկացրել կատարվող իրադարձությունների մասին, անտարբեր չի մնացել, այլ մեծապես նվիրված է եղել Հայոց ցեղասպանության խնդրին առերեսվելու հանձնառությանը»: «Բենեդիկտոս 15-րդը միակ տիրակալը կամ կրոնական առաջնորդն է եղել, ով իր բողոքի ձայնն է բարձրացրել «զանգվածային հանցագործության» դեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշում է ամսագիրը:

Փաստաթղթերի մեծ մասը Արևելյան եկեղեցիների միաբանության արխիվներից են և հրատակվել են ճիզվիտական քահանա Տեր Հայր Գեորգես-Հենրի Ռայսենի չորս գրքերում: Հավաքածուն ներառում է Հռոմի պապերի նամակները Օսմանյան սուլթաններին, Վատիկանի պետքարտուղարության, համայնքապետերի կամ քարտուղարների փաստաթղթերը, Առաքյալների պատվիրակությունների զեկույցները, և Հայոց Հայրապետերի ու եպիսկոպոսների նամակները` առաջին ձեռքի տեղեկատվությամբ: Բենետիկտոս 15-րդը միայն երկու անգամ անձնական նամակ է ուղարկել Սուլթան Մուհամմադ 5-րդին` 1915 թվականի սեպտեմբերի 10-ին և 1918-ի մարտի 12-ին, որոնցով Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը փորձել է միջնորդել հայերի օգնության համար: Դեռ 1859 թվականից միջնորդության փորձեր է արել Լեո 13-րդ պապը: Սուրբ Աթոռը ձգտել է բարեխոսել Սիրիայում թուրքական բանակի հրամանատար Ջեմալ փաշային 1917-ին մահվան դատապարտված 60 հայերի ազատության համար: Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Գասպարին 1921 թ. բանակցել է Մուստաֆա Քեմալ փաշայի հետ` Թուրքիայում ողջ մնացած քրիստոնյաների կյանքի և ունեցվածքի անվտանգությունը երաշխավորելու ուղղությամբ:  Դիվանագիտական միջոցառումներից բացի, Սուրբ Աթոռը նաև օժանդակություն է ցուցաբերել  փախստականներին:

Հրապարակված փաստաթղթերում կան նաև ականատեսների վկայություններ: Լրատվամիջոցը գրում է, որ թեև «Հայոց ցեղասպանությունը համարվում է, որ սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, Ստամբուլում հայերի սպանություններով, այնուամենայնիվ,  նման սպանություններ  իրականացվել են նաև նախկինում, այդ թվում` 1896 թվականի կոտորածների մասին:   

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին այս փաստաթղթերի հրապարակումը կարող է լույս սփռել այն պատճառների վրա, թե ինչու է Ցեղասպանությունը տեղի ունեցել այս համընդհանուր քաղաքական անտարբերության ժամանակաշրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]