Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Միջազգային լրատվամիջոցները չպետք է կուրորեն կրկնեն ապատեղեկատվությամբ մշտապես աչքի ընկնող ադրբեջանական ԶԼՄ-ներին. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Միջազգային լրատվամիջոցները չպետք է կուրորեն կրկնեն 
ապատեղեկատվությամբ մշտապես աչքի ընկնող ադրբեջանական ԶԼՄ-ներին. ՀՀ 
ՊՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է որոշ միջազգային  լրատվամիջոցների կողմից` Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն գործողությունների վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանը:

«Արմենպրես»-ին տրված պարզաբանման մեջ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը նշել է.

«Ցավոք, միջազգային որոշ առաջատար լրատվամիջոցներ հերթական անգամ զոհ գնացին ադրբեջանական պաշտոնական կեղծիքին` ծուղակն ընկնելով ու տարածելով ապատեղակատվություն: Այս կապակցությամբ պաշտոնապես հայտնում ենք, որ հայկական կողմն, ինչպես միշտ, տվել է ամփոփ և սպառիչ տեղեկատվություն ինչպես մարտական իրավիճակի, այնպես էլ դեպքի ու սեփական կորուստների վերաբերյալ: Ժուռնալիստիկան էթիկան պահանջում է, որ տվյալ լրատվամիջոցները կողմերի կորուստների վերաբերյալ ճշտումներ անեն պաշտոնական աղբյուրներից, այլ ոչ թե կուրորեն կրկնեն ապատեղեկատվությամբ մշտապես աչքի ընկնող ադրբեջանական լրատվամիջոցներին: Այս կապակցությամբ հերթական անգամ ստիպված ենք ընդգծել, որ հայկական կողմը, ավանդաբար բարձր գնահատելով հայրենիքի համար ամեն պահի կյանքը վտանգի ենթարկող իր որդիներից յուրաքանչյուրին, ի տարբերություն «մարտական խնդիրները» քանակի հաշվին և կորուստները հաշվի չառնելու գնով լուծող մեր հարևանների, նրանցից ամեն մեկի կորստին արձագանքում է խորը վշտով ու ափսոսանքով և երբեք չի ուրանա նրանց անունն ու սխրագործությունը»:

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր  դիրքերի մատույցներում:

Համաձայն Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հակառակորդը  մարտադաշտում  է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ «Муха» տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներՀակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և ԱրշակԿարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]