Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«ՀԱՅՔ» հավելվածը համառոտ կպատմի ամեն ինչ Հայաստանի մասին

«ՀԱՅՔ» հավելվածը համառոտ կպատմի ամեն ինչ Հայաստանի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մշակույթը հանրահռչակող «ՀԱՅՔ» հավելվածը ստեղծվել է ողջ աշխարհի հայության համար: Այն նպատակ ունի ամրացնել և մոտեցնել հայ ժողովրդին իր պատմական արմատներին և ավանդույթներին:

 «Արմենպրես»-ը զրուցել է հավելվածի համահեղինակ Թարխան Բաղիրյանի հետ: Ծրագիրը հիմնականում ստեղծվել է սփյուռքահայերի համար, չնայած այնքան ինֆորմացիա կա հավելվածում, որ հայաստանաբնակների համար ևս կարող է օգտակար լինել: Այն նաև Հայաստանի վերաբերյալ նախնական տեղեկություններ ստանալ ցանկացողների և հետաքրքրվողների համար է: Հավելվածը ներառում է հետևյալ բաժինները. «Ինտերակտիվ այբուբեն», «Տեսարժան վայրեր», «Հայր մեր» տերունական աղոթքը», «Նշանակալից ամսաթվերի առանձնացմամբ օրացույց», «Հայ մեծերը», «Հայոց պատմության ժամանակացույցը», «1915թ. Հայոց ցեղասպանությունը», «Սփյուռք», «Երաժշտություն»,-ներկայացրեց զրուցակիցը:

Հավելվածի վրա աշխատել են Թարխան Բաղիրյանն ու նրա եղբայր Կարեն Մանուկյանը, բովանդակությունն էլ ստեղծել են երկուսով` օգտվելով բաց աղբյուրներից, ինչպիսին է, օրինակ, Վիքիպեդիան: Հավելվածը նախատեսված է iOS  և Անդրոիդ հարթակների համար: Ծրագիրն Անդրոիդի համար արդեն անվճար է, iOS-ի համար ներկայում վճարովի է: «Անդրոիդ հարթակում ծրագիրը տեղադրվել է հունվարին,  մի քանի օր առաջ է դարձել անվճար, մինչ դա 50 հոգի էր ներբեռնել, անվճար դառնալուց հետո հետաքրքրությունը մեծացել է` օրական մոտ 150 հոգի է ներբեռնում: Երկու հարթակներում մոտ 1000 ներբեռնում է գրանցվել»,-հայտնեց Թարխան Բաղիրյանը: Նրա խոսքով` արդեն բազմաթիվ արձագանքներ են ստացվել հայկական գաղթօջախներում գործող կազմակերպություններից, որոնք հավանել են ծրագիրը:

Հավելվածն այս պահին հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով է, բայց եթե լինեն բովանդակությունն այլ լեզվով թարգմանելու նախաձեռնություններ, կողջունվեն հեղինակների կողմից: «Եթե մի խումբ հայրենակիցներ պատրաստ լինեն օգնել այլ լեզուներով թարգմանությունների հարցում, կարող ենք այդ լեզուներն էլ ավելացնել»,-ասաց ծրագրի համահեղինակը` շեշտելով, որ անընդհատ աշխատանք են տանելու հավելվածը կատարելագործելու, դրա բովանդակությունն ավելացնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]