1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթը 50 տարեկան է

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթը 50 
տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը 50 տարեկան է: Այդ կապակցությամբ բուհում այսօր` մարտի 18-ին, տոնական միջացում է կայացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը միջացառման ժամանակ հանդես է եկել ելույթով և նշել. «Տպագիր մամուլն անփոխարինելի է իր բովանադակությամբ, մեծ հնարավորություններով և խորը վերլուծությամբ. այն յուրահատուկ դեր ու նշանակություն է ունեցել և ունի նաև այսօր՝  թվայնացման այս դարաշրջանում»: Նա նաև ավելացրել է, որ «Մանկավարժական համալսարան» թերթը  տարբեր տարիներին ունեցել է տարբեր անուններ, սակայն միշտ և այսօր էլ այն եղել և մնում է այդ ուսումնական հաստատությունում կատարվող իրադարձությունների արձագանքողը: «Թերթով կարելի է դատել, թե զարգացման ինչպիսի փուլեր է ապրել ՀՊՄՀ-ն 50 տարիների ընթացքում»

Թերթի հոբելյանի առթիվ մարտի 18-ին կազմակերպված միջացառմանը ներկա են եղել թերթի տարբեր տարիների խմբագիրներ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու  հյուրեր:

Թերթի առաջին գլխավոր խմբագիր Պետրոս Բեդիրյանը տարիների հեռվից հիշել է տպագրության դժվարին պայմանները և վստահեցրել՝ յուրաքանչյուր համարի լույսընծայումը երեխայի ծնունդի էր նման: «Մանկավարժական համալսարանն ինձ համար սնուցող մայր էր, սրտի ցավով եմ թողել համալսարանը»,-նշել է Պետրոս Բեդիրյանն ու հավելել՝ բուհը մինչ օրս էլ իր համար հարազատ օջախ է: Բուհի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ նկատել է, որ թերթելով  բուհի տպագիր մամուլը՝ թերթում ենք Համալսարանի պատմության էջերը. դա տարեգրություն է, որտեղ ամրագրված է բազմաթիվ երևելի մանկավարժ գիտնականների գործունեությունը, բուհական մշակութային անցուդարձը, ուսանողական առօրյան: «Մշտապես գտնվելով բուհական կյանքի և ժամանակի իրադարձությունների կենտրոնում՝ պաշտոնաթերթը դարձել է այս ամենի յուրօրինակ տարեգիրը՝ կամրջելով ուսանողական և դասախոսական տարբեր սերունդների պատմությունը»:

Միջոցառմանը ներկա Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը նշել է, որ «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը հայ մամուլի պատմության մեջ իր  փառավոր տեղն ունի: Նա հույս և ցանկություն է հայտնել, որ բուհական թերթերից միակ երկշաբաթաթերթն առաջիկայում կդառնա շաբաթաթերթ: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը թերթի գլխավոր խմբագիր Սիլվա Ասրյանին պարգևատրել է միության բարձրագույն՝ «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալով: «Թերթի յուրաքանչյուր համարի ծնունդը ստեղծագորածական մտքի և մարդկային ջանքի արդյունք է: Հուսով եմ, որ  թերթը կշարունակի մնալ հարազատ բուհի տարեգիրը և կքայլի դեպի սերնդափոխության նոր դարեր»,- նշել է Սիլվա Ասրյանը:

«Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի 50-ամյակի առթիվ շնորհավորանքի խոսքեր են հղել նաև «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը,  Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, բուհի Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ՀՊՄՀ Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը: 

Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Մանկավարժական համալսարան» մեդալ է շնորհել  թերթի նախկին խմբագիրներ Պետրոս Բեդիրյանին, Շուշան Դանոյանին, Գոհար Ասիրբեկյանին, ինչպես նաև  2003 թվականից մինչ օրս թերթի գլխավոր խմբագիր Սիլվա Ասրյանին:

Թերթի ծնունդն իրադարձություն էր բուհի կյանքում: «Մանկավարժական համալսարան»-ի առաջին համարը լույս է տեսել 1965 թվականի մարտի 11-ին: Թերթի առաջին խմբագիրն անվանի լեզվաբան, այն ժամանակ Հայկական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Պետրոս Բեդիրյանն է եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]