Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Մուրադյանը կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ աշխատանքը

Արմեն Մուրադյանը կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության 
հետ աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  նորանշանակ  արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է դիվանագետին` Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելու կապակցությամբ:

«ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ կառավարության երկարամյա համագործակցության շնորհիվ մենք բազմաթիվ հաջողություններ ենք արձանագրել մի շարք ոլորտներում»,- ասել է Արմեն Մուրադյանը` առանձնահատուկ  կարևորելով այն աշխատանքները, որոնք իրականացվել են  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ: 

Նա նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսին ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի շրջանակում իրականացվել են բարեփոխումներ առողջության առաջնային օղակում, տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում: Մշակվել և ներդրվել են բուժօգնության որակի բարելավման ու կառավարման մեխանիզմները:

Նախարարը առողջապահության բնագավառում կարևորել է նաև ամերիկահայ գործընկերների հետ սերտ համագործակցությունը, որն ընդգրկել է ինչպես մարդասիրական օգնության, այնպես էլ, հատկապես վերջին տարիներին, համակարգի զարգացման ծրագրերը:

«Մեր երկու կառույցները համագործակցության երկարամյա փորձ ունեն, և աշխատանքը Առողջապահության նախարարության հետ մեզ համար օրինակելի է, մասնավորապես, այն ծրագրերի շրջանակում, որոնք իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ»,- ընդգծել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրված  «Կենսաբանական զենքի ստեղծման համար պիտանի տեխնոլոգիաների, պաթոգենների և փորձագիտության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին, որը ներառում է նաև առողջապահության ոլորտին վերաբերող դրույթներ:

Քննարկվել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության` կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակում  ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի»  ռեֆերենս լաբորատորիայի   շենքի վերակառուցման աշխատանքները: Համագործակցության շրջանակում համաճարակաբանների, վարակաբանների և լաբորատոր մասնագետների համար կազմակերպվել են մի շարք դասընթացներ, որոնք  շարունակական են: Դասընթացներն իրականացվում են ամերիկյան մասնագետների կողմից` հայ մասնագետների մասնակցությամբ:

Ուշադրության կենտրոնում էին նաև համատեղ իրականացվող հանրային առողջապահական ծրագրերը:  Կողմերը պատրաստակամություն են հայտնել  մի շարք ոլորտներում շարունակել երկկողմ համագործակցությունը:

Հայաստանի և ԱՄՆ-ի  առողջապահության բնագավառում համագործակցությունն հիմնականում ընթանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության Պաշտպանության դեպարտամենտի կողմից  իրականացվող ծրագրերի շրջանակում:

2012թ. հունվարին ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ միջև ստորագրվեց սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագիր, որն ուղղվեց Հայաստանի բնակչության համար շտապ բուժօգնության ծառայություններին աջակցելուն: Համաձայնագրի շրջանակում բարելավվեց շտապ բուժօգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը, տեխնիկական փորձագիտական աջակցություն տրամադրվեց առողջապահության նախարարությանը` միջազգային չափանիշներին համապատասխան ռազմավարություն մշակելու համար, ինչպես նաև ցուցաբերվեց օժանդակություն աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացման գործում:

2013 թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ն ստորագրեց ՀՀ կառավարության հետ 2010 թվականին կնքած օժանդակության համաձայնագրի  թիվ 4 փոփոխությունը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առողջապահության բնագավառում իրականացնել գերակա ուղղություններում առողջապահական ծառայությունների որակի, հանրային առողջության հսկողության բարելավում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]