Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ-ից դուրս է եկել սեփական որոշմամբ

ԱԺ պատգամավոր Մարտուն  Գրիգորյանը ԲՀԿ-ից դուրս է եկել սեփական 
որոշմամբ

ԳՅՈՒՄՐԻ« 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն  Գրիգորյանը ԲՀԿ-ից դուրս է եկել սեփական որոշմամբ և առանց թիմակիցներին նույն որոշումը  պարտադրելու: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց պատգամավորը` վստահեցնելով, որ այս պահին իրեն տեսնում է որպես անկուսակցական, ԱԺ-ում գյումրեցիների շահերը պաշտպանությունը շարունակող պատգամավոր:

«Ես այսօր իմ թիմակիցներին ներկայացրել եմ իմ որոշումը՝ ԲՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ իմ հիմնավորումներով, և իմ թիմակիցներին ասել եմ, որ ոչ մեկի վրա կուսակցությունից դուրս գալու խնդիր դրված չէ: Մնացածն իմ թիմակիցների ցանկությունն  ու որոշումն է:  Ինձ համար նշանակություն չունի, թե իմ ընկերն ինչ կուսակցության անդամ է, քանի որ ի սկզբանե իմ թիմը համախմբված է եղել իմ կողքին, և ինձնով պայմանավորված մտել են այն կուսակցության մեջ, որին անդամակցել եմ ես՝ 2009 թվականից՝ պայմանավորված Գագիկ Ծառուկյան անձով: Ես ինքս կուսակցական մտածելակերպի ու հոգեբանության կրողը չեմ՝ այլ ավելի շատ անհատի կողքին կանգնող անձ եմ: Վեց  տարի աշխատել եմ Գ. Ծառուկյանի կողքին և շնորհակալ եմ այդ համատեղ աշխատանքի համար: Այն աբանի համար, ինչ արվեց Գյումրի քաղաքում, շնորհակալ եմ նաև իմ թիմին՝ այդ խնդիրները Գ. Ծառուկյանին ներկայացնելու համար: Այդ ժամանակ Գյումրին Գ. Ծառուկյանի ուշադրության կենտրոնում էր: Այս պահի դրությամբ, երբ Գ. Ծառուկյանը կուսակցությունում չէ, ես ինձ չեմ տեսնում ԲՀԿ-ում»,- նշեց Մարտուն Գրիգորյանը` հավաստելով, որ այսուհետ էլ կշարունակի լինել գյումրեցիների կողքին:

«Ես այս պահի դրությամբ ինձ տեսնում եմ որպես անկուսակցական պատգամավոր, քանի որ գոնե այս պահին ինձ համար ամենակարևոր, հստակ խնդիրը Գյումրի քաղաքն է` իր խնդիրներով. աշխատելու եմ Գյումրի քաղաքի ու գյումրեցիների համար, ներկայացնելու եմ այն խնդիրնեը, որոնք  կան Գյումրիում: Ոչ մի բան չի փոխվել. ես ԱԺ-ում կշարունակեմ ներկայացնել այն խնդիրները, որոնք պահանջում են գյումրեցիները՝ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր: Այս պահին կրկին եմ ասում՝ ես կուսակցական պատգավարության խնդիր չեմ տեսնում, քանի որ ես եմ որոշումս կայացրել` դուրս գալ կուսակցության շարքերից: Ինձ համար կուսակցությունը բարձրացված խնդիրները, նպատակները և ծրագրերը կատարելու միջոց է: Ես պատրաստ եմ համագործակցելու թե՛ ընդդիմության, և թե՛ մյուսների հետ, ովքեր պատրաստ են Գյումրու համար լավ բան անել: Այսօր լիովին համամիտ լինելով Գ. Ծառուկյանի հետ, որ մեր երկրում արյունահեղություն պետք չէ` այնուամենայնիվ, ես համարում եմ, որ արվել է սխալ հաշվարկ և այդ սխալ հաշվարկի արդյունքում ահավոր մեծ հիասթափություն կա ժողովրդի մոտ»,-ավելացրեց Մարտուն Գրիգորյանը՝ նշելով, որ այս որոշումը կապ չունի Նաիրա Զոհրաբյանի հետ, ում հետ շատ լավ աշխատել են:

«Ես արդեն զանգել և շնորհավորել եմ Նաիրային ՝նրան մաղթելով բեղմնավոր աշխատանք: Շատ դժվար աշխատանք է  նրան սպասվում ՝ դա հասկանում եմ»,-նշեց Մարտուն Գրիգորյանը :

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]