Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էջմիածնի Գևորգյան ճեմարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է անցկացվելու

Էջմիածնի Գևորգյան ճեմարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով 
է անցկացվելու

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ մարտի 6-ին տեղի է ունեցել «Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպական հարցերի քննարկում, որին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիրարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի և հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը, Ավանի Մխիթարյան կրթահամալիրի տնօրեն Հայր Սերոբ վարդապետ Չամուրլյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշվել է գիտաժողովը հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում:

Սփյուռքի նախարարն առաջարկել է գիտաժողովի զեկուցումները հավաքել և տպագրել առանձին գրքույկով, որը կնպաստի Մերձավոր Արևելքում Հայոց ցեղասպանության տարիներին հայ հոգևորականության ազգանվեր գործունեության արժևորմանը:

Գիտաժողովը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ Արևելագիտության ինստիտոտի նախաձեռնությամբ և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայ Կաթողիկե եկեղեցու աջակցությամբ:

Հատկանշական է, որ գիտաժողովն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Ցեղասպանության զոհերի սրբադասման նախաշեմին, ինչն ավելի մեծ հնչեղություն կհաղորդի  կազմակերպվող ներկայացուցչական հավաքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]