Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂՀ ոստիկանության 25 ծառայողներ ենթարկվելու են տույժերի

ԼՂՀ ոստիկանության 25 ծառայողներ ենթարկվելու են տույժերի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում մարտի 6-ին կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել է 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումները:

Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված էին ոստիկանության երեք և մեկական ներկայացուցիչներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության և Արդարադատության նախարարության աշխատակազմերից: Հանձնաժողովը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:

Մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները` հանձնաժողովը որոշել է միջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` ոստիկանության 25 ծառայողների, ըստ իրենց թույլ տված կարգապահական խախտումների բնույթի և ծանրության աստիճանի, ենթարկել համապատասխան տույժերի: Հանձնաժողովի որոշման համաձայն` ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ոստիկանությունում ծառայությունից ազատման, 9-ը` խիստ նկատողության, իսկ 6-ը` նկատողության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]