Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրինա Ալեգրովան ներողություն է խնդրել երկրպագուներից և հայտնել նոր համերգի ժամկետը

Իրինա Ալեգրովան ներողություն է խնդրել երկրպագուներից և հայտնել նոր 
համերգի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Իրինա Ալեգրովան ամեն ինչ արել է, որպեսզի իր երևանյան համերգը կայանա: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրին համերգի կազմակերպիչները:

«Ես այստեղ եմ Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքերը մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողմատորեն` ըմբռնումով: Մեր հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում նույն ժամին, խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին: Ձեզ հարգող և սիրող Իրինա Ալեգրովա»,-«Արմենպրես»-ին երգչուհու ուղերձը փոխանցեցին կազմակերպիչները՝ նշելով, որ երգչուհին վատառողջ է, սակայն հիվանդանոցում չէ:

Երևան ժամանած հատնի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չի կայացել: Այսօր համերգի չկայանալու պատճառ է դարձել Ալեգրովայի առողջական վիճակի կտրուկ վատանալը:

Իրինա Ալեգրովան երևանյան իր համերգի ընթացքում պետք է ներկայացներ իր ճանաչված և մեծ սեր ու ժողովրդականություն վայելող հիթերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]