Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը շնորհավորել է հայոց բանակի բոլոր զինծառայողների մայրերին

Սեյրան Օհանյանը շնորհավորել է հայոց բանակի բոլոր զինծառայողների մայրերին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախատոնական տրամադրություն էր: Կանանց տոնին ընդառաջ կազմակերպված տոնական ցերեկույթը մեկնարկել է ՀՀ զինված ուժերում կանանց զինվորական ծառայության մասին պատմող ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստված «Թույլ սեռ, ուժային մասնագիտություն» տեսաֆիլմի ցուցադրությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև ելույթի համար խոսք է տրամադրվել  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Մարիամ Վարդանյանին, զինված ուժերում միաժամանակ ծառայության մեջ գտնվող երեք եղբայրների մայր Արմենուհի Ղարիբյանին, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանին: Այնուհետև շնորհավորական ելույթով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը շնորհավորել է հայոց բանակի բոլոր զինծառայողների մայրերին՝ խոնարհումով հիշելով հատկապես նրանց, ում որդիները զոհվել են հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում:

Ելույթից հետո նախարարը շնորհակալագրեր է հանձնել մեկից ավելի զինծառայող զավակներ ունեցող կանանց և, որպես նվեր, արձակուրդ է շնորհել նրանց որդիներին՝ առաջիկա տոնական օրերին իրենց մայրերի կողքին լինելու հնարավորություն ընձեռելով նրանց: Պատվոգրեր, մեդալներ և արժեքավոր նվերներ են ստացել նաև ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում ծառայող՝ ծառայության ընթացքում աչքի ընկած կանայք, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, զոհված զինծառայողների կանայք և մայրեր:

Պարգևատրման արարողությանը հաջորդել է տոնական միջոցառումը, որի ընթացքում Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» նվագախմբի երաժիշտների նվագակցությամբ իրենց կատարումներով դահլիճում ներկա կանանց շնորհավորել են հայ էստրադայի երգիչ-երգչուհիները, իսկ ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանն ասմունքել է հայ պոեզիայի դասականների ստեղծագործություններից: Միջոցառումը եզրափակվել է ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի կատարումներով:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է հայոց բանակի բոլոր զինծառայողների մայրերին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]