Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրաքյան ուժերը Թիքրիթ քաղաքում նոր տարածքներ են ազատագրել

Իրաքյան ուժերը Թիքրիթ քաղաքում նոր տարածքներ են ազատագրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը մարտի 6-ին Սալահ ադ Դին մարզի Թիքրիթ քաղաքում ազատագրել են Ալ Կադսիա թաղամասը՝ ոչնչացնելով ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` իրաքյան ուժերը մարտի 5-ին ազատագրել են մարզի ավելի քան 100 քառ.կմ տարածք` ավելի քան 25 ահաբեկիչների ոչնչացնելուց հետո: Իրաքյան ուժերը հայտարարել են Դուրի օդանավակայանի ազատագրման մասին, որը գտնվում է Թիքրիթ քաղաքի արևելյան հատվածում: Բացի այդ` դրանք իրենց վերահսկողության տակ են առել Համրին լեռան մի հատվածը, ինչպես նաև Դուր և Քիրքուք բնակավայրերի միջև գտնվող ճանապարհը՝ փակելով ահաբեկիչների տարածումը:

Աղբյուրի տեղեկացմամբ` քրդական փեշմերգա ուժերը 3 կողմերից հարձակում են իրականացրել Մոսուլի հյուսիսում գտնվող Բաշիկա բնակավայր մոտ գտնող բլուրների վրա:

«Իսլամական պետությունը» մահապատժի է ենթարկել Ջուբուր ցեղախմբի ինն անդամների: Դեպքը տեղի է ունեցել Մոսուլի հարավում: Մահապատժի ենթարկելու պատճառն այն է, որ նրանք հրաժարվել են կռվել կազմակերպության շարքերում:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում էՍիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝  «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն` Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ն հայտարարել է Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում  Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և  այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]