Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ալ Բուստան» փառատոնում Երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս անմոռուկներով

«Ալ Բուստան» փառատոնում Երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս 
անմոռուկներով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն «Ալ Բուստան» միջազգային փառատոնում մարտի 4-ին հանդիսատեսին նվիրել է դասական երաժշտության գեղեցիկ համերգ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացվել են Ռախմանինովի, Չայկովսկու ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես է եկել դաշնակահարուհի Խաթիա Բունիաթիշվիլին։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այս տարի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին իր մասնակցությունը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Առաջին իսկ օրից և′ Երիտասարդական նվագախմբի երաժիշտները, և′ փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն հանդես են գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններով։

Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, խոսելով երիտասարդական նվագախմբի մասին, նշել է. «Այս նվագախումբը վաղուց արդեն դուրս է եկել երիտասարդական նվագախմբի բնորոշումից, քանի որ հասուն, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կոլեկտիվ է»։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությունն «Ալ Բուստան» փառատոնին կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի շնորհիվ՝ 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն արդեն երկրորդ տարին անընդմեջ հրավիրվում է Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնի կողմից՝ հանդես գալու որպես պաշտոնական նվագախումբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]