Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արտեմ Ասատրյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները

Արտեմ Ասատրյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել երեխաների իրավունքների 
պաշտպանության ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր` մարտի 6-ին, ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթելով դժվարին և պատասխանատու աշխատանքում՝ հույս է հայտնել, որ  ԱՄՆ կառավարության հետ, մասնավորապես, դեպանատան հետ ձևավորված հարաբերությունները, հետագա փոխգործակցությունն առավել արդյունավետ կդառնան:

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել վերջին տարիներին կենսաթոշակային ոլորտում իրականացված բարեփոխումները, հետաքրքրվել է ոլորտում իրականացվող աշխատանքներով:

Հանդիպման ընթացքում նախարար Արտեմ Ասատրանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես, շուրջօրյա խնամքի հաստատությունների բեռնաթափման, այլընտրանքային սոցիալական ծառայությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախարարն անդրադարձել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի  ներդրմանը՝ կարևորելով մեկ դիմումով ամբողջական սոցիալական ծառայություններից օգտվելու փաթեթի հնարավորությունը:

Մեկ անգամ ևս բարձր գնահատելով և կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները` դեսպանը հաջողություններ է մաղթել նախարարին և պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտում առկա խնդիրների լուծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]