Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԻՊ-ն ազատ է արձակել գերեվարված մի խումբ ասորիների

ԻՊ-ն ազատ է արձակել գերեվարված մի խումբ ասորիների

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն»-ն ազատ է արձակել մի խումբ քրիստոնյա ասորիների, ում առևանգել էր փետրվարի վերջին Սիրիայի Հասաքե մարզի Թել Թամեր գյուղից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մարտի 6-ին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը:

Համաձայն տեղեկության՝ ԻՊ-ն ուրբաթօրյա աղոթքից հետո ազատ է արձակել գերի վերցրած ասորիներին: Ասորական համայնքի ներկայացուցիչը հաստատել է լուրը՝ նշելով, որ նրանք դեռ դուրս չեն եկել իսլամիստների հսկողության տակ գտնվող տարածքներից: Տեղեկություններ չեն հաղորդվում այն մասին, թե արդյոք ծայրահեղականները բոլորին են ազատ արձակել, թե` ոչ:

ԻՊ-ն փետրվարի 24-ին զինված հարձակում էր իրականացրել Թել Հորմուզ, Թել Շամիրամ, Թել Ռուման, Թել Նասրա, Ալ Աղիբաշ, Թումա Յալդա, Ալ Հաուզ գյուղերի վրա, որոնք գտնվում են Հասաքե մարզի արևմուտքում: Ահաբեկիչներն այրել են Թել Հորմուզի պատմական եկեղեցին, որը համարվում է Սիրիայի հնագույն եկեղեցիներից մեկը: Արաբական որոշ աղբյուրների տեղեկացմամբ` ահաբեկիչներն առևանգել են շուրջ 300 մարդու:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am