Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բենզինը փետրվարին էժանացել է 6.5 տոկոսով

Բենզինը փետրվարին էժանացել է 6.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները փետրվարին` նախորդ ամսվա համեմատ նվազել են, համապատասխանաբար, 6.5 և 5.7 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են, համապատասխանաբար, 8.9 և 6.6 տոկոսով: 2014թ. դեկտեմբերի համեմատ ևս արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի, համապատասխանաբար,  5.7 և 6 տոկոս գնանկում:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.4-1.1 տոկոս գնաճ, 3-ում` 0.7-0.2 տոկոս գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.9 տոկոսով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]