1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կհամալրվի ժամանակակից ավեստագետների աշխատանքներով

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կհամալրվի ժամանակակից 
ավեստագետների աշխատանքներով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաբաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կհամալրվի հայ ժամանակակից արվեստագետների մի շարք աշխատանքներով: Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 6-ին բացվեց Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված ցուցահանդես, որում ներկայացված գեղանկարները, քանդակները, գրաֆիկական և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները ցուցահանդեսի ավարտին կնվիրաբերվեն նորաբաց թանգարանին: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին բազամաթիվ արվեստասերներ:

Ցուցահանդեսի կազմակերպիչ, Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանն ընդգծեց, որ ներկայացվել են աշխատանքներ, որոնք առնչվում են Կոմիտասին: «Ներկայացված է մոտ քսան աշխատանք: Դարնցից են հայ ժամանակակից արվեստագետների և ՀՀ վաստակավոր նկարիչ Սիմոն Գալստյանի երկու աշխատանքները: Բոլոր արվեստագետները Հայաստանից են: Մենք մոտ ութ ամիս առաջ հայտարերել էինք ցուցահանդեսի մասին, և սկսեցինք պատրաստվել: Կոմիտասին դժվար է նկարել, որովհետև յուրաքանչյուր հայի համար նա երաժշտության Մեսրոպ Մաշտոցն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նշեց Ղազար Միրզոյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի խորհրդական Փարավոն Միրզոյանն ընդգծեց, որ նման ցուցահանդեսներ քիչ են կազմակերպվում: «Երբ բացվեց Կոմիտասի հրաշալի թանգարանը, մենք մտածեցինք, որ այն պետք է ունենա իր ֆոնդը: Նման նվիրատվություն կազմակերպելն առաջին քայլն է»,- հայտնեց Փարավոն Միրզոյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին: «Նվիրատվության ավանդույթը շարունակվում է: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ստեղծագործողներին»,- ասաց Նիկոլայ Կոստանդյանը:

Նկարիչ Էդուարդ Հախվերդյանը Կոմիտասին նվիրված իր նկարներից մեկն է նվիրաբերել: «Կոմիտասը հայ ժողովրդի հարստությունն է: Նախորդ տարի եմ նկարել՝ առանց իմանալու, որ կցուցադրվի ազգային պատկերասրահում: Սիրով համաձայնեցի, որ նվիրաբերեն Կոմիտասի թանգարանին»,- հավելեց նա:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 15-ը: 

Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես: Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]