Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում ցուցադրվել են հայ կանանց գործվածքային ձեռագործ իրեր

ՄԱԿ-ում ցուցադրվել են հայ կանանց գործվածքային ձեռագործ իրեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Հայ օգնության միության (ՀՕՄ) հետ համատեղ, ՄԱԿ-ի կենտրոնակայանում մարտի 5-ին կազմակերպել է ընդունելություն, որով ազդարարվել է «Ասեղնագործություն գոյատևելու համար» խորագրով հայ կանանց ձեռագործ իրերի ցուցահանդեսի պաշտոնական մեկնարկը: Ընդունելությանը ներկա են եղել հոգևոր դասի, ՄԱԿ-ի անդամ պետությունների, տեղական ու միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելությանն իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ցուցահանդեսի միջոցով ներկայացվում է մի ժողովրդի պատմություն, ով ճիշտ 100 տարի առաջ ենթարկվել է ոճրագործության, ինչն այն ժամանակ բնութագրվել է որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Ըստ Մնացականյանի, ուսումնասիրելով հայերի դեմ իրագործված այդ եղեռնագործությունը, Ռաֆայել Լեմկինը երեք տասնամյակ անց ստեղծել է «ցեղասպանություն» տերմինը:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է ցուցահանդեսի առաձնահատկությունը, քանի որ այն, միահյուսելով «խորհրդանշականն ու իրականությունը», ի ցույց է դնում եղեռնից մազապուրծ եղած կանանց մասին պատմություն: Ըստ դեսպանի, հայ կանայք, ապաստան գտնելով այլ երկրներում, ի զորու են եղել վերականգնել իրենց կյանքը և վերահաստատել իրենց ինքնությունը` հարմարվելով նոր միջավայրին ու իրականությանը: Երախտագիտություն հայտնելով ՀՕՄ-ին և ցուցահանդեսի մյուս աջակիցներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ իր ժողովուրդը ոչ միայն կարողացավ ուժ գտնել` հիմնելու հզոր կառույցներ սփյուռքում, այլև, ի վերջո, ճանապարհ հարթեց` վերականգնելու իր պետականությունը և կանգնելու ՄԱԿ-ի մյուս անդամների կողքին:

Իր խոսքում ՀՕՄ-ի ատենապետ Վիքի Մարաշլյանը մատնանշել է ցուցահանդեսի կարևորությունը կանանց առաջխաղաղացման ու Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի լույսի ներքո։ ՀՕՄ-ի ատենապետը նշել է. «Արվեստի այս գործերի ցուցադրմամբ մենք այսօր միասին հավաքվել ենք տոնելու մեր նախնիների, մայրերի ու կանանց տոկունությունը, զարթոնքն ու ձեռքբերումները»:  

Ցուցահանդեսում ներկայացված են ԱՄՆ հայկական թանգարանից բերված հայ կանանց գործվածքային ձեռագործ իրերի ցուցանմուշներ` 19-րդ դարի վերջերից մինչև մեր օրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]