1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է ԻՊ-ի կողմից Նեմրութ քաղաքի ավերումը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է ԻՊ-ի կողմից Նեմրութ քաղաքի ավերումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է «Իսլամական պետության»  կողմից Նեմրութ պատմական քաղաքի ավերումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպությունը տեղի ունեցածը որակել է որպես ռազմական հանցագործոություն: «Ես ամենավճռական կերպով դատապարտում են Նեմրութ քաղաքի ավերումը: Սա նոր հարձակում է իրաքյան ազգի դեմ, ինչը կրկին ապացուցում է, որ մշակութային զտումը, որը մոլեգնում է Իրաքում, չի խղճում ոչ ոքի և ոչինչ»,- նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: Նրա խոսքով՝ տարածաշրջանի քաղաքական և կրոնական առաջնորդները պետք է քայլեր ձեռնարկեն այս նոր բարբարոսության դեմ:

 «Իսլամական պետության»  ահաբեկիչները մարտի 5-ի երեկոյան հարձակվել են Նեմրութ պատմական քաղաքի վրա և սկսել հատուկ տեխնիկայով հողին հավասարեցնել քաղաքը:

Պատճառած վնաների մասին դեռ կոնկրետ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Նեմրութ քաղաքը հիմնադրվել է Ք. Ա. 13-րդ դարում, այն գտնվում է Տիգրիս գետի ափին՝ Մոսուլ քաղաքի հարավ-արևելյան կողմում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]