Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել մարմնամարզության ՀՀ առաջնության եզրափակիչ օրվա մրցելույթներին

Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել մարմնամարզության ՀՀ առաջնության 
եզրափակիչ օրվա մրցելույթներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել մարմնամարզության ՀՀ առաջնության եզրափակիչ օրվա մրցելույթներին: 

Առաջնությունը մեկնարկել էր մարտի 4-ին, որին մասնակցում էր 50 մարզիկ՝ Երևանից, Էջմիածնից, Գյումրուց: Նախարարը պարգևատրել է բազմամարտ մրցաձևի հաղթող Արթուր Դավթյանին (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հակոբ Սերոբյան): 

Բազմամարտի տղաների պայքարում 2-րդ տեղ է գրավել Վիգեն Խաչատրյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արտյոմ Ավետյան), 3-րդ տեղը՝ Արմեն Պետրոսյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Տիգրան Պետրոսյան):  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը:

Աղջիկներից բազմամարտում հաղթել է Աննա Գրիգորյանը (Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմենուհի Ադաջյան), 2-րդ տեղը զբաղեցրել է Աննա Ղազարյանը (Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Անժելա Դավիդյան), 3-րդ տեղը՝ Ելենա Հայկազունին (Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Եղսապետ Չադրչյան):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]