Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը ներում Է շնորհել անժամկետ դատապարտված երեք կանանց

Վրաստանի նախագահը ներում Է շնորհել անժամկետ դատապարտված երեք կանանց

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում Է շնորհել երեք կանանց. պատժի չափն անժամկետ բանտարկությունից փոխվել Է 20 տարուց ոչ ավելի ազատազրկման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, հայտնել Է Ներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն մարտի 6-ին կայացած ճեպազրույցում:

«Ներման մի ակտի հիման վրա նախագահը ներում Է շնորհել անժամկետ դատապարտված երեք կանանց եւ որոշել Է նրանց ազատ արձակման ժամկետը: Յուրաքանչյուր դեպքում պատիժների կատարման հիմնարկությունում մնալու ժամկետը չի գերազանցում 20 տարին: Ներման երկրորդ ակտի համաձայն՝ նախագահը ներում Է շնորհել 188 դատապարտյալի, այդ թվում՝ 7 անչափահասի»,- հայտարարել Է Քորիձեն:  

Նրա խոսքով՝ նախագահի որոշման համաձայն՝ օրվա ընթացքում պատիժների կատարման հիմնարկությունները կլքի 130 դատապարտյալ: Ինչ վերաբերում Է 58 դատապարտյալների, ապա նրանց բանտարկության ժամկետը կրճատվել Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]