Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարաք Օբաման եւ Քիմ Քարդաշյանը համացանցի ամենաազդեցիկ դեմքերից են

Բարաք Օբաման եւ Քիմ Քարդաշյանը համացանցի ամենաազդեցիկ դեմքերից են

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Time.com-ը կազմել է համացանցում ամենազդեցիկ անձանց ցուցակը, որտեղ միանգամից երկու հայուհի է ընդգրկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համացանցի ամենաազդեցիկ անձանց երեսուն հոգանոց ցանկի 6-րդ հորիզոնականում է  ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը: 34-ամյա Քարդաշյանն ունի միլիոնավոր երկրպագուներ համացանցում, իսկ Instagram-ում նա առանձնանում է բոլորից եւ ավելի ու ավելի կատարելագործում սելֆի անելու արվեստը: Instagram-ում նա 27 միլիոն հետեւող ունի եւ բոլորն էլ են հիացած են նրա սելֆիներով` անկախ հանգամանքից, թե նկարներն արվել են ընկերների հետ հանդիպման ժամանակ, թե լոգասենյակում:

Time.com-ը շեշտում է, որ գեղեցկուհին նաեւ ակտիվորեն եւ հմտորեն օգտագործում է Twitter-ն իր բիզնեսը գովազդելու համար:

Երկրորդ հայուհին Անիտա Սարգսյանն է: Նա ֆեմինիստուհի է, ունի իր բլոգը, Youtube-ում իր ալիքն ու միկրոբլոգ Twitter-ում, որտեղ նա քննադատում է սեքսիզմն ու հենց այդ պատճառով էլ դարձել է համացանցի ազդեցիկ դեմքերից մեկը: Նա ունի հազարավոր երկրպագուներ եւ նույնքան էլ թշնամիներ, ովքեր քննադատում են Սարգսյանին:

Time-ի կազմած ցանկում են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաքա Օբաման, Բեյոնսեն, Շակիրան, Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները, Ջասթին Բիբերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]