Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վահան Բաբայանը ստանձնել է ԲՀԿ խոսնակի պարտականությունները

Վահան Բաբայանը ստանձնել է ԲՀԿ խոսնակի պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ստանձնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Վահան Բաբայանը:

«Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից։ Կուսակցության նորընտիր ղեկավարության կողմից այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է ինձ։ Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք բարդ և պատասխանատու աշխատանք է սպասվում, սակայն պատրաստ եմ աշխատել։ Շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին և մյուս գործընկերներիս վստահության համար, շնորհակալ եմ Տիգրան Ուրիխանյանին կատարված հսկայածավալ աշխատանքի համար, շնորհակալ եմ նաև արդեն ստացվող շնորհավորանքների համար:
Հուսով եմ նաև, որ մեր լրագրող գործընկերները այսուհետ կտարածեն միայն հավաստի տեղեկատվություն կուսակցության պատասխանատու անձանց և անձամբ իմ հետ ճշտելուց հետո, որպեսզի մեր աշխատանքը լինի արգասաբեր և արդյունավետ, քան զբաղվենք հրապարակվող լուրերի հերքմամբ»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ դադարեցնում է ԲՀԿ խոսնակի  պարտականությունները, իսկ մնացած հարցերին խոստացել է պատասխանել ավելի ուշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]