Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երթուղային գծեր փակելով փոխադրողներն ուզում են ուղեվարձի բարձրացումը բերել օրակարգ

Երթուղային գծեր փակելով փոխադրողներն ուզում են ուղեվարձի բարձրացումը 
բերել օրակարգ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխադրող ընկերությունները հայտարարում են, որ հայտնվել են անելանելի իրավիճակում և ստիպված են փակել երթուղայինների գծերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նշեց, որ 7 երթուղիներ արդեն չեն աշխատում`  այս կերպ փորձելով համոզել, որ երթուղիների փակվելը ավելի թանկ է նստում բնակիչների վրա, քան կարժենար ուղեվարձի բարձրացումը:

«Եթե նախկինում մի տեղից մյուսը հասնելու համար քաղաքացին վճարում էր 100 դրամ, ապա ներկայումս, երթուղիների բացակայության պարագայում, ստիպված են լինում երկու մեքենա փոխել` անհրաժեշտ վայրը հասնելու համար: Արդյուքնում 100 դրամի փոխարեն վճարում են 200 դրամ, այնինչ 1,5 տարի առաջ մենք առաջարկում էին ուղեվարձը դարձնել 150 դրամ և դրանով լուծել քաղաքային տրանսպարտի խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Եղիազարյանը  հայտարարեց, որ ներկա պայմաններում 150 դրամ ուղեվարձը ևս չի բավարարի փոխադրողներին` ոտքի կանգնելու համար, և հնչեցրեց 200 դրամ ուղեվարձի պահանջը: Նրա խոսքով` միայն այդ ուղեվարձի պարագայում փոխադրողները կկարողնան նոր մեքենաներ և ավելի լավ պամաններ առաջարկել ուղևորներին:  «Փոխադրողները 2008 թվականից վնասով են աշխատել, սակայն այլևս չեն կարող»,- ասաց Եղիազարյանը:

Երեւանը սպասարկող երթուղային տաքսիների ու ավտոբուսների սակագինը 2013թ. հուլիսի 20-ից թանկացավ 50 տոկոսով՝ դառնալով 150 դրամ, իսկ տրոլեյբուսներինը՝ 50-ից դարձավ 100 դրամ: Անփոփոխ մնաց միայն մետրոյի սակագինը: Սակայն Երեւանում բողոքի ցույցերն ու ակցիաները հանգեցրին նրան, որ վերականգնվեց տրանսպորտի նախկին սակագինը:  Դրանից հետ փոխադրողները պարբերաբար գործադուլներ էին կազմակերպում և հայտարարում, որ չեն պատրաստվում աշխատել 100 դրամ ուղեվարձի պայմաններում: Ներկայումս էլ երթուղայինների գծատերերը և միությունները  հանդես են գալիս նույն հայտարարություններով` փորձելով խնդիրը մտցնել քաղաքապետարանոի ուսումնասիրության դաշտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am