Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոնալդուն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել Է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը

Ռոնալդուն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել Է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել Է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է goal.com.-ը: Նրա կարողությունը գնահատվում Է 210 մլն եվրո:

Ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել Է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին, որի կարողությունը 10 միլիոնով պակաս Է: 135 մլն եվրոյով երրորդ տեղում Է նրա ակումբակից Նեյմարը, չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը (105 մլն եվրո), հինգերորդ տեղը գրավել Է «Մանչեստր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին (103 մլն եվրո):

30-ամյա պորտուգալացու եկամուտները վերջին տարվա ընթացքում զգալիորեն աճել են այն հավելավճարների շնորհիվ, որոնք ստացվել են Չեմպիոնների լիգայում եւ աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակների համար, ինչպես նաեւ «Ոսկե գնդակը»՝ 2014 թվականի արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ստանալու կապակցությամբ:

Բացի այդ Ռոնալդուն շահաբաժիններ Է ստացել Toyota, Herbalife, Samsung եւ Nike ընկերությունների հետ համագործակցելու շրջանակներում:

Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստի տիտղոսի նախորդ տիրակալը եղել Է անգլիացի Դեւիդ Բեքհեմը, որը նրան բաժին Է հասել 2013 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]