Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վաղաշենի 33-ամյա բնակիչը գողություն է կատարել 3 մեքենաներից

Վաղաշենի 33-ամյա բնակիչը գողություն է կատարել 3 մեքենաներից

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վաղաշեն գյուղից բերման են ենթարկել 1982թ. ծնված Գագիկ Մ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Գագիկ Մ.-ն խոստովանել է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 36 շենքի բակից գողացել է Բայանդուր Խ.-ին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի պահեստային շարժիչը` պատճառելով շուրջ 100.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Գագիկ Մ.-ն խոստովանել է նաև, որ փետրվարի 7-ի գիշերը գողացել է 1963թ. ծնված Մարզպետունի Գ.-ին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին մաքրելու թևերը և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը` պատճառելով 45.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]