Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վլադիմիր Կրամնիկը չի ժամանի աշխարհի առաջնությանը

Վլադիմիր Կրամնիկը չի ժամանի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի շախմատի հավաքականի առաջատար Վլադիմիր Կրամնիկը չի ժամանի Հայաստան` շախմատի աշխարհի թիմային առաջնությանը:

Աշխարհի նախկին չեմպիոնը իր երկրի հավաքականին չի օգնելու ապրիլին Հայաստանում կայանալիք առաջնության ժամանակ: «Վլադիմիրը չի խաղա հավաքականի կազմում աշխարհի առաջնության ժամանակ, քանի որ այդ նույն շրջանում խաղալու է Ադրբեջանում` Գաշիմովի հուշամրցաշարում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Գլուխովսկին ասել է R-sport կայքին:

Աշխարհի շախմատի թիմային առաջնությունը, որն այս տարի կկայանա Հայաստանում, կհյուրընկալի Ծաղկաձորը: Թիմային առաջնությունը տեղի կունենա ապրիլի 18-29-ը: Աշխարհի շախմատի թիմային առաջնության մասնակիցներն են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հունգարիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ուկրաինայի, Կուբայի և Իսրայելի հավաքականները:  Հայաստանում կայացել է նաև 2014 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հին աշխարհի առաջնությունը հյուրընկալել էր քաղաքամայր Երևանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]