1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հարիսոն Ֆորդը ավիաաղետի Է ենթարկվել. նրա ինքնաթիռն ընկել Է գոլֆի խաղադաշտում

Հարիսոն Ֆորդը ավիաաղետի Է ենթարկվել. նրա ինքնաթիռն ընկել Է գոլֆի 
խաղադաշտում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը մարտի 5-ին ավիավթարի Է ենթարկվել, երբ նրա ինքնաթիռն ընկել է գոլֆի խաղադաշտում Լոս Անջելեսի արվարձանում: «Դերասանը ողջ Է, բայց բազմաթիվ վնասվածքներ Է ստացել, այդ թվում՝ գլխի վնասվածք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրում է TMZ ինտերնետային կայքը: Այս տեղեկատվությունը հավաստել Է Լոս Անջելեսի ոստիկանությունը՝ չհայտնելով օդաչուի անունն ու ազգանունը: Նրա խոսքով՝ աղետի պատճառ Է դարձել տեխնիկական անսարքությունը:      

Հարիսոն Ֆորդն սկսել Է կինոյում նկարահանվել 1964 թվականին, ավելի ուշ դարձել Է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող կինոդերասաններից մեկը: Նրան համաշխարհային հռչակ են բերել տիեզերական օդաչու Հան Սոլոյի դերը «Աստղային պատերազմներ» ֆիլմերի սերիաներում եւ արկածախնդիր հնագետ Ինդիանա Ջոնսի դերը:

Ֆորդը գլխավոր դերեր Է խաղացել հոլիվուդյան շատ ֆիլմերում, որոնք ռեկորդային դրամարկղային մուտքեր են բերել, այդ թվում «Նախագահի ինքնաթիռը» եւ «Փախստականը» ֆիլմերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]