Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատի մարզում սկսել են խաղողագործների հետ պայմանագրեր կնքել

Արարատի մարզում սկսել են խաղողագործների հետ պայմանագրեր կնքել

ԱՐՏԱՇԱՏ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղի ղեկավարությունն արդեն սկսել է խաղողագործների հետ պայմանագրերի ստորագրումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, մարտի 5-ի դրությամբ, վերոհիշյալ մասնաճյուղում արդեն իսկ կնքվել է ավելի քան 11 հազար պայմանագիր:

Գյուղացու արտադրանքը արտադրողի համար շահավետ գնով մթերելու նպատակով պայմանագրեր ստորագրելու համար պատրաստ է նաեւ Արտաշատի «Արտֆուդ» պահածոների գործարանը, որը մթերման սեզոնին կընդունի սմբուկ, լոլիկ, պղպեղ եւ բանջարեղենի այլ տեսակներ: Նախնական տվյալներով` լոլիկը կմթերվի 1 կգ-ն նվազագույնը 40 դրամով: 

Բացի այդ, գործարանի ղեկավարությունը հանդես է եկել հետաքրքիր առաջարկով. գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով  արտադրողին1 հա-ի հաշվով 350 հազար դրամ գումար է տրամադրում: Գումարի տրամադրման իմաստը կայանում է նրանում, որ արտադրողը մինչեւ բերքի ստացումը կկատարի ներդրումներ, իսկ բերքի հասունանալուց հետո այն կհանձնի գործարանին` ստանալով մնացյալ տարբերությունը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]