1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շարմազանովը ՀԱԿ-ին քաղաքական խաղից դուրս վիճակում հայտնված ուժ է համարում

Շարմազանովը ՀԱԿ-ին քաղաքական խաղից դուրս վիճակում հայտնված ուժ է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ ՀԱԿ-ն արդեն երգել է իր «կարապի երգը»: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովը կարծիք հայտնեց, որ ՀԱԿ-ն այլևս հայտնվել է քաղաքական խաղից դուրս վիճակում: «Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն էլ ցույց տվեց, որ ՀԱԿ-ը վերածվել է մարգինալ քաղաքական ուժի: Ուզեմ, թե չուզեմ այդպիսին է իրականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ Շարմազանովը շեշտեց, որ ՀՅԴ-ն գաղափարական և փորձառու քաղաքական ուժ է: «Այլ գաղափարական կուսակցություններ ևս կան: ՕԵԿ-ն էլ է հետաքրքիր կուսակցություն, որն ունի իր գաղափարական ուղղվածությունը: «Ժառանգություն»-ը նույնպես ժամանակին ուժեղ քաղաքական ուժ էր, սակայն հիմա տեսնում ենք, որ խմբակցության 5 անդամներից նույնիսկ երկուսը միանման չեն քվեարկում»,- նշեց նա՝ հավելելով, որ բոլոր այդ կուսակցություններն իրենց ազդեցությամբ զիջում են ՀՀԿ-ին:

Շարմազանովն ընդգծեց, որ այս պահին չի կարող կարծիք հայտնել ԲՀԿ-ի մասին, քանի որ այդ կուսակցությունում իրավիճակ է փոխվել և առաջին երկու համարները դուրս են գալիս կուսակցությունից: «Նրանց առաջնորդը դադարեցնում է իր լիազորությունները, երկրորդ համարը (Վարդան Օսկանյան) դուրս է գալիս կուսակցությունից, կան մեծամասնական պատգամավորներ, ովքեր լուրջ դեր են ունեցել ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի գրանցած հաջողություններում, իսկ հիմա դուրս են գալիս կուսակցությունից: Կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի»,- մանրամասնեց Շարմազանովը:

Նա կրկին վերահաստատեց այն, որ ՀՀԿ-ն այս պահին որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկում, իսկ թե ինչ կլինի հետագայում, ցույց կտա կյանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]