1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պորոշենկոն եւ Մերկելը կարեւորել են Ուկրաինայի արեւելքում ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացումը

Պորոշենկոն եւ Մերկելը կարեւորել են Ուկրաինայի արեւելքում ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությանը, զրուցակիցները նշել են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացման եւ առաքելության տեխնիկական հանդերձման անհրաժեշտությունը շփման գծում դիտորդական կետերի ծավալումն արագացնելու համար:

«Ուկրաինայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների կիրառումը եւ դրանց շարունակումը մինչեւ Մինսկի պայմանավորվածությունների լիակատար կատարումը, մասնավորապես, ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ հսկողության վերականգնումը»,- նշել են մամուլի ծառայությունում:

Կողմերը նաեւ քննարկել են Ուկրաինայի նախագահի՝ Գերմանիա այցի մանրամասները, որը կայանալու է մարտին:

Մարտի 5-ին Պորոշենկոն եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը Կիեւում կայացած բանակցությունների ընթացքում ընդգծել են Մինսկի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

«Շատ վտանգավոր կլինի, եթե եվրոպացի գործընկերները վարդագույն ակնոց դնեն՝ համարելով, որ ամեն ինչ լավ է»,- նշել է Պորոշենկոն, հավելելով, որ իրադրության ապաթսկալացման համար անհրաժեշտ է միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Պորոշենկոն եւ Համոնդը համաձայնել են, որ Ուկրաինայում պետք է ուժեղացվի ԵԱՀԿ-ի առաքելության աշխատանքը: Նրանք նաեւ քննարկել են համագործակցությունը տնտեսական եւ պաշտպանական ոլորտում: Ուկրաինայի նախագահը նշել է, որ ակնկալում է Մեծ Բրիտանիայի հետագա աջակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]