Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներկայացնում է նոր ArCa Credit վարկային քարտը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներկայացնում է նոր ArCa Credit վարկային 
քարտը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներկայացնում է ArCa Credit՝ նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, դառնալով ArCa Credit քարտի քարտապան՝ հաճախորդները կստանան 5 տարի գործողության ժամկետով և նվազող սահմանաչափով վարկային գծով ArCa տեսակի քարտ, որի միջոցով ՀՀ ողջ տարածքում կարող են կատարել ինչպես կանխիկացման, այնպես էլ վճարային գործառնություններ:

Ի տարբերություն ստանդարտ վարկային գծերի, նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է բանկի կողմից նախապես սահմանված հավասարաչափ գումարի չափով՝ հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կանոնավոր մարել և զրոյացնել գործող վարկային պարտավորությունները: Ընդ որում, բանկն ընձեռում է հնարավորություն ստանալու մինչև 500.000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի նվազող սահմանաչափով վարկային գիծ՝ առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման, իսկ քարտով տրամադրվող նվազող սահմանաչափով վարկային գծի առավելագույն սահմանաչափը կազմում է 10.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Միևնույն ժամանակ, ArCa Credit քարտի քարտային հաշվին հնարավոր է նաև կցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկվող միջազգային Visa Electron, Maestro կամ MasterCard UEFA Champions League տեսակի քարտեր, որոնց շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան օգտագործել տրամադրված վարկային միջոցները նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել` ընտրվել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մոդելը: 2003թ.-ին «Կրեդիտ Ագրիկոլ» բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, երբ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am