Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիբիական բանակը 3 օրով դադարեցրել է օդային հարվածները

Լիբիական բանակը 3 օրով դադարեցրել է օդային հարվածները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիական բանակը միակողմանիորեն, երեք օրով դադարեցրել է բոլոր օդային հարվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նման որոշում ընդունել են լիբիական իշխանությունները` ՄԱԿ-ի ներկայացուցիչներին երկխոսություն վարելու հնարավորություն տալու համար: Հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ լիբիական օդային ուժերը հերթական հարվածներն են հասցրել Տրիպոլի քաղաքի Միտիգա օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմական բազային: Օդանավակայանն այժմ իսլամիստների հսկողության տակ է: Հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել, որոնց թիվը դեռ չի հրապարակվել:

Մարտի 5-ին  Մարոկկոյում կմեկնարկի ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող երկխոսության հերթական փուլը: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Լիբիան ճգնաժամից դուրս բերելու ուղիները: Փորձագետների կարծիքով` համաձայնության գալու հնարավորությունները շատ փոքր են:

2011թ.-ին Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից հետո Լիբիան շարունակում է մնալ քաոսային վիճակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]