1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թափառող շներն Արծվանիստում ոչխարներ են հոշոտել

Թափառող շներն Արծվանիստում  ոչխարներ են հոշոտել

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում 12 ոչխարների այսօր առավոտյան հոշոտել են ոչ թե գայլերը, այլ համայնքի տարածքում թափառող շները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, Ադամյաններին պատկանող ոչխարները կեր ուտելիս են եղել փարախում, երբ նրանց վրա են հարձակվել թափառող շները: «Օրեր առաջ Արծվանիստում թափառող շները դարձյալ ունեցել էին նմանօրինակ «խրախճանք»: Այս ամենը մտահոգության առիթ է տալիս  համայնքի բնակիչներին: Նրանք պահանջում են համապատասխան թույլտվություն` թափառող շներին ոչնչացնելու նպատակով»,- նշեց համայնքի ղեկավարը:

Սմբատ Ադամյանն առավոտյան  մտել է փարախ ` ոչխարներին ջուր տալու, եւ տեսել շների արածը: Ադամյաններին պատկանող 17 ոչխարներից 4-ին թափառող շները հոշոտել էին, 8-ին` վնասել, որոնք, ամենայն հավանականությամբ, նույնպես սատկելու են: Շների նմանօրինակ ագրեսիվությունը զարմացրել ու վախ է առաջացրել նաեւ գրուղի բնակիչների մոտ. նրանք կարծում են, որ թափառող շների գոյությունը բացահայտ սպառնալիք է  նաեւ համայնքի բնակիչների անվտանգությանը: 

«Այսօր մեկ ոչխարը կարելի է ձեռք բերել 40-50 հազար դրամով: Ուրախացել էի, որ գարուն է եկել, հղի ոչպարները գառներ էին ծնելու, եկամուտ էի ունենալու: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, շաբաթը ուրբաթից շուտ եկավ»,- նշեց Սմբատ Ադամյանը: Իսկ  Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը հավաստիացրեց, որ համայնքապետարանն աջակցելու է տուժած ընտանիքին, միջոցներ են ձեռնարկվելու` համայնքի տնտեսությունները նմանօրինակ միջադեպերից զերծ պահելու ուղղությամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]