1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիդերլանդական հեռուստաալիքը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխող ընտանիքին

Նիդերլանդական հեռուստաալիքը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխող 
ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդական կենտրոնական NOS հեռուստաալիքը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի հետ կապված հաղորդում է հեռարձակել, որում խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխող ընտանիքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 27 րոպեանոց հաղորդման մեջ հեռուստաալիքը պատմել է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, իրավապաշտպանների, լրագրողների եւ քաղաքական հասարակական ակտիվիստների ձերբակալությունների ու նրանց նկատմամբ բռնաճնշումների մասին: Հեռուստաալիքն ընդգծել է, որ այդ բոլոր բռնաճնշումները կառավարվում են իշխող ընտանիքի կողմից:

Հաղորդումն անդրադարձել է ներկայում ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսիններին, լրագրող Խադիջա Իսմայիլովային, եւ ընդդիմության դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվող բռնություններին:

NOS-ը հարցազրույց է վերցրել Լ. եւ Ա.Յունուսների դուստր Դինարա Յունուսից, ով քննադատել է Ադրբեջանի կառավարությանը:

sitestat


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]