Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում սիրիացի փախստականների համար ճամբար է բացվել

Թուրքիայում սիրիացի փախստականների համար ճամբար է բացվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունվարի 26-ին բացվել է ամենամեծ ճամբարը սիրիացի փախստականների համար, որտեղ կարող է տեղակայվել 35 հազար փախստական: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ճամբարը նախատեսված է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքից «Իսլամական պետության» և քրդական ուժերի միջև բախումների հետևանքով փախուստի դիմած սիրիացիների համար:

Ճամբարում գործում են 2 հիվանդանոց, 7 կլինիկա, դպրոցներ, որտեղ կարող է սովորել 10 հազար երեխա:

Թուրքիայում սիրիացի փախստանների թիվը հաշվվում է 1,7 միլիոն:

180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել Քոբանի քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ կազմակերպության համար,  քանի որ այն գրավելու դեպքում այն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանին գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]