Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը ապագա սերունդներին Վազգեն Սարգսյանի սկսած գործը շարունակելու կոչ է արել

ՀՀ վարչապետը ապագա սերունդներին Վազգեն Սարգսյանի սկսած գործը 
շարունակելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Այսօր ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Վազգեն Սարգսյան պետական և քաղաքական գործիչը կանգնած էր Հայոց բանակի ստեղծման, Արցախյան ազատամարտում տարած հաղթանակի և անկախ Հայաստանի պետականության կայացման եւ ամրապնդման ակունքներում: 

Այսօր՝ Սպարապետի մահից 16 տարի անց էլ հայ ժողովուրդը հիշում և իր հարգանքի տուրքն է մատուցում նրա վառ հիշատակին: Վստահ եմ, որ ապագա սերունդները ևս կշարունակեն Վազգենի սկսած գործը` հանուն Հայաստանի և Արցախի զարգացման ու հզորացման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հովիկ Աբրահամյանը:

 2015 թվականի մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կնշեր իր ծննդան 56-ամյակը: 

Սպարապետ Վազգեն Սարգսյանի միակ սերը հայրենիքն էր, սիրո պտուղը՝ հայոց բանակը: Վազգենը խորապես հավատում էր հայ ժողովրդի ուժին, համոզված էր, որ Հայաստանն ունի բավարար «հարստություն», որ դառնա բարգավաճ երկիր և նպատակ էր դրել իրականացնել դա: Վազգենն իր ամբողջ էությամբ հայ էր, հայրենի հողին, ջրին նվիրված: Այսպիսին են հիշում սպարապետ Վազգեն Սարգսյանին նրա մտերիմներն ու ընկերները և վստահ են, որ նա այսպիսին կլիներ նաև այսօր, եթե «հոկտեմբերի 27»-ը չխլեր սպարապետի կյանքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]