Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հյուրընկալվել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հյուրընկալվել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի առաջընթացը գնահատող խումբը հյուրընկալվել է ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, ՆԱՏՕ-ի Քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության ստորաբաժանման Հայաստանի հարցերով պատասխանատու Ստեֆեն Էլգերսմային, ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության ստորաբաժանման Հայաստանի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլիին և ՆԱՏՕ-ի Փոխգործակցության գրասենյակի ՆԱՏՕ-ի ծրագերի ավագ խորհրդատու Սվեյն Ամունդսենին ընդունել է Պաշտպանության նախարարի խորհրդական-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Հյուրերին ուղեկցել է արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Գագիկ Հովհաննիսյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Վերլուծական կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ:

Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հյուրերին է ներկայացրել Ինստիտուտի առաքելությունը, նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Ինստիտուտի հիման վրա` Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ձևավորման գործընթացը: Ծավալված զրույցի ընթացքում դոկտոր Քոթանջյանը և Ինստիտուտի գիտնական-վերլուծաբանները մանրամասն ներկայացրել են ձևավորվելիք Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]