Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ և հրեա ժողովուրդները համատեղ պատասխանատու են մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում

Հայ և հրեա ժողովուրդները համատեղ պատասխանատու են մարդկության դեմ 
հանցագործությունների կանխարգելման հարցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցելությամբ Երուսաղեմ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին մարտի 5-ին նախագահական նստավայրում ընդունել է Իսրայելի Նախագահ Ռեուվեն Ռիվլինը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Իսրայելի նախագահը, ողջունելով Էդվարդ Նալբանդյանին և կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։

Նախագահ Ռիվլինը և նախարար Նալբանդյանը կարևորել են քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բանագավառներում։

Հանդիպմանը կողմերը համաձայնել են, որ հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվություն ունեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]