Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը վերադառնում է քաղաքականություն

Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը  վերադառնում է քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, ում պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2014 թվականի օգոստոսին, մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ առաջիկա օրերին այդ հարցով հանդիպում տեղի կունենա Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի եւ ներկայիս Նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի միջեւ:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) ազդեցիկ դեմքերը ցանկանում են, որպեսզի Գյուլը պատգամավորի թեկնածու առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում եւ ակտիվ գործունեություն ծավալի կուսակցության մեջ:

Նշվում է, որ AKP-ի թեկնածուների նախնական ցուցակը կհրապարակվի ապրիլին: Ըստ ամենայնի, Ա.Գյուլը թեկնածու կառաջադրվի Ստամբուլի առաջին ընտրական շրջանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am