Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զապել Եսայանի կյանքը կներկայացվի թուրքական բեմում

Զապել Եսայանի կյանքը կներկայացվի թուրքական բեմում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ Զապել Եսայանի մասին պատմությունը ներկայացնող բեմականացումը կցուցադրվի Ստամբուլի Բողազիչիի համալսարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com լրատվականը: Բեմականացումը կատարվել է «Զինագործների այգիները» գրքի հիման վրա: Պիսեում կներկայացվի Եսայանի մանկությունը, կյանքի երջանիկ, տխուր, նյարդային, միայնակ և ազատ դրվագները պատկերող պատմությունները:

1909 թվականին Ադանայի կոտորածների ժամանակ ստեղծված պատվիրակության կազմում մեկնել է այնտեղ, ինչից հետո կիլիկիահայերի ողբերգությունը պատկերել է «Ավերակներու մեջ» գրքում, «Անեծքը» և «Նոր հարսը» պատմվածքներում: 1915 թվականին խուսափելով ձերբակալությունից և աքսորից` նա ապաստանել է Թիֆլիսում, այնուհետև մեկնել Ֆրանսիա: 1926 թվականին Եսայանը գալիս է Հայաստան և ստացած տպավորություններով գրում «Պրոմեթեոս ազատագրված» գիրքը: 1933 թվականից հաստատվում է Խորհրդային Հայաստանում` դասավանդելով ֆրանսիական գրականություն: 1936 թվականի աքսորվում է Սիբիր, որտեղ էլ 1943 թվականին անհայտ հանգամանքներում մահանում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]