Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սլովակիան կարևորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը. դեսպան

Սլովակիան կարևորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների 
զարգացումը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը` Մոսկվա) մարտի 5-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշել է, որ բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-սլովակական հարաբերություններն ամուր հիմք են հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար:

Նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պրիպուտենն ասել է, որ Սլովակիայում նույնպես մեծ կարևորություն են տալիս երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Նա վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր` Հայաստանի և Սլովակիայի միջև համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-սլովակական հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցությունը և նախատեսվող համատեղ ծրագրերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am