Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ուրիխանյանը կշարունակի կատարել ԲՀԿ խոսնակի պարտականությունները

Ուրիխանյանը կշարունակի կատարել ԲՀԿ խոսնակի պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակը շարունակում է մնալ Տիգրան Ուրիխանյանը: Այս մասին ԲՀԿ 8-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Կուսակցության մամուլի խոսնակը Տիգրան Ուրիխանյանն է, և ինձ այլ կարգի հայտարարություններ հայտնի չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն իրավունք չի վերապահում հանդես գալ ԲՀԿ-ի անունից, սակայն, միևնույն ժամանակ, նա հայտնել էր, որ չի հրաժարվել կուսակցության մամուլի խոսնակի իր պարտականություններից: Ուրիխանյանի այս հայտարարությունը նրա՝ կուսակցությունից հեռանալու մասին խոսակցությունների առիթ էր տվել:

Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել Վարդան Վարդանյանը: «Կուսակցության համագումարին հաջորդեց քաղաքական խորհրդի նիստը, և քանի որ կուսակցության նախագահի և քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնները մեկտեղված են, որոշում կայացվեց քաղաքական խորհրդի նախագահի տեղակալ նշանակել Վարդան Վարդանյանին»:

ԲՀԿ ղեկավարը հայտնեց, որ առաջիկա համագումարի ժամանակ կտարանջատվեն կուսակցության նախագահի և քաղխորհրդի նախագահների պաշտոնները, որից հետո Վարդան Վարդանյանը կդառնա քաղխորհրդի նախագահ:

Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա համագումարի ընթացքում իրենք ծրագրում են տարանջատել կուսակցության նախագահի և քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնները: «Դա այսօր չարվեց, որովհետև դա կանոնադրական փոփոխություն է, իսկ նման դեպքերում՝ ըստ կուսակցություննների մասին օրենքի, պահանջվում է մեկ ամիս առաջվա իրազեկում: Դա արդարադատության պահանջն է: Մեր հաջորդ համագումարում այդ տարանջատումը կանենք»,- նշեց նա` հավելելով, որ իրենք թե՛ կուսակցությունում, թե՛ տարածքային կառույցներում քննարկել են հարցը: Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ բոլորի միանշանակ հավանությանն է արժանացել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնում Վարդան Վարդանյանի թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]